▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարիաննա» գործարանի տնօրենի որդին վրաերթի է ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանի տնօրենի մորը

Մարտի 10-ին, ժամը 20:50-ի սահմաններում «Mercedes G 63» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ կենտրոնական բանկի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցն անզգուշաբար անցնող հետիոտնին: 

Լուսադեմին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում
Ըստ կայքի տեղեկատվության` վրաերթի ենթարկվածը 75-ամյա Մարիա Գրիգորյանն է, ով հավանաբար «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրենի կնոջ մայրն է։ Մեքենայի հարվածից կինը հայտնվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի անիվների տակ և տեղում մահացել է:

«Mercedes»-ի վարորդը, կնոջը թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Ոստիկաններին հաջողվել է բռնել նրան և բերման ենթարկել։ Նրա ավտոմեքենայում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ, ինչպես նաև 26-ամյա Ժորա Վարդանյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական: Ոստիկանությունը պարզել է, որ մեքենայի ղեկի առաջ եղել է «Մարիաննա» կաթնամթերքի ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Վարդանյանի տղան` Ժ. Վարդանյանը։

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին