▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռո՛ւ պահեք ձեր կոյուղաջրոտ ձեռքերը մեր սպարապետի հիշատակից.Կետիկյանը՝ Փոստանջյանին

«Երբևէ չէի պատկերացնի, որ աշխարհում կգտնվի որևէ հայ, որը կնախաձեռնի նման հարց քննարկել: Հույս ունեի, որ կսթափվեն և հետ կվերցնեն նախագիծը, բայց ուշքի չեկան, որովհետև նրանց դրսի տերերը  թույլ չտվեցին: Պատվերը կարող է գալ շատ ավելի մոտիկից, ասեմ ավելին՝ ուղիղ հարևան հանրապետությունից: Տա Աստված, որ ես սխալվեմ, և սա ձեր հերթական ցնդաբանությունն է»,- Երևանի ավագանու նիստում անդրադառնալով «Երկիր ծիրանի» խմբակցության առաջարկին՝ անվանափոխել Վազգեն Սարգսյանի անվան փողոցը, հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Արա Կետիկյանը՝ հավելելով.

«Կանգ առեք, հեռու պահեք ձեր կոյուղաջրոտ ձեռքերը մեր սպարապետի հիշատակից: Միևնույն է՝ ձեր նախագիծը 2-3 ձայնից ավելի չի հավաքի»:

Նշենք, որ քննարկմանը հաջորդած քվեարկությամբ Երևանի ավագանին 47 դեմ, 3 կողմ ձայների հարաբերակցությամբ մերժել է Վազգեն Սարգսյանի անվան փողոցի վերոնշյալ հատվածը Վուդրո Վիլսոնի անվամբ վերանվանելու և հարակից այգում վերջինիս հուշարձանը տեղադրելու «ԵԾ» խմբակցության հեղինակած որոշման նախագիծը: Երևանի ավագանին քվեարկությամբ մերժել է նաև վերոնշյալ խմբակցության հեղինակած՝ «Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին» որոշման նախագիծը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին