▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ում հայկական ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից 3-ի վիճակը ծանր է. հայտնի է վթարի նախնական պատճառը

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ճշտում է Երեւանից Մոսկվայի ուղղությամբ մեկնող ավտոբուսի վթարի հետեւանքով տուժածների հետ կապված մանրամասները: Ինչպես տեղեկացնում են դեսպանությունից, ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով մահացել է երկու մարդ: Բախման ժամանակ ավտոբուսում եղել է 50 մարդ` 2 վարորդն ու 48 ուղեւորը:

Վթարի հետեւանքով 8 մարդ հոսպիտալացվել է Պավլովի կենտրոնական հիվանդանոց: Բժիշկները երեքի առողջական վիճակը գնահատում են ծանր, երկուսինը` միջին ծանրության: Նրանցից մեկը դուրս է գրվել: Հիվանդանոց տեղափոխված մյուս երկու վիրավորները դեռ հետազոտման փուլում են: Մնացած մոտ 40 հոգին տեղափոխվել են «Как дома» հյուրանոց:

Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նախնական տվյալներով վթարի պատճառն ավտոբուսի հանդիպակաց ուղղություն դուրս գալն է եղել:

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը տեղեկացնում է, որ ավտոբուսի վերջնական ուղղությունը Տվերն էր: Վթարը տեղի է ունեցել Վորոնեժի շրջանում:

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով 2 մեքենաների վարորդները մահացել են: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին