Նախօրեին Ռուսաստանի Կեմերովո մարզի «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը արդեն հասել է 53-ի, որոնցից նախնական տվյալներով` 9 երեխաներ են: 12 մարդ գտնվում է հիվանդանոցում, նրանցից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 70 մարդ անհետ կորած է համարվում։ Հրդեհի ժամանակ փլուզվել են ներսում գործող 2 կինոսրահներ։ Փրկարարները շարունակում են որոնողա-փրկարարական աշխատանքները: Ձերբակալվել Է 4 մարդ, այդ թվում՝ կենտրոնի տնօրենը և այն հարկաբաժնի վարձակալը, որտեղ տեղի Է ունեցել բռնկումը:
Ականատեսների խոսքով`հրդեհի ժամանակ որևէ մեկը չի զբաղվել մարդկանց անվտանգ տարհանման հարցով, իսկ հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել:
Նշվում է, որ իշխանությունները մտադիր են 1-ական միլիոն ռուբլի վճարել զոհերի ընտանիքներին: