ՌԴ-ն հետեւություններ է արել 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից, հատկապես, երբ ՀՀ-ում դժգոհությունների մեծ ալիք բարձրացրեց Ադրբեջանին ՌԴ զենք մատակարարելու փաստը: «Մենք ցավում ենք, որ Ադրբեջանում այդ զինամթերքի կիրառման այլ տարբերակ չգտան, քան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման համար, որը գործում է նաեւ մեր միջնորդությամբ, 1994թ.: ՀՀ-ին ՌԴ-ն տրամադրել է պաշտպանողական համակարգերի ամենաժամանակակից միջոցները, որոնք դուք կարողացել եք տեսնել սեպտեմբերի 21-ի շքերթին»,- ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Կարդացեք նաև՝ Ի՞նչ նպատակով էր Կոնստանտին Զատուլինը Սերժ Սարգսյանին «ոսկե ռուլետկա» նվիրել