▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարդավարի տուր հարցերդ». Նորատուսցի Ալիկի գործով վկաները սանկցիաների արժանացան

armtimes.com-ը գրում է. 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով նիստն այսօր անցավ լարված մթնոլորտում:

Բանն այն է, որ սույն գործով արդեն իսկ նախաքննության եւ դատաքննության ընթացքում հարցաքննված վկաները այսօր կրկին կանչվել էին դատարան՝ լրացուցիչ հարցաքննության: Նրանց կրկին հարցաքննելու անհրաժեշտությունն ըստ մեղադրող կողմի՝ առաջացել է այն պատճառով, որ այդ վկաների դատաքննական ցուցմունքները հակասում էին դատարանում հետազոտված՝ գաղտնալսված հեռախոսազրույցների բովանդակությանը:

Վկաները դժգոհում էին, որ նույն բանը ստիպված են նորից կրկնել, ապա մեղադրողներին անհարգալից էին դիմում, ինչի պատճառով էլ պարբերաբար լարվածություն էր առաջանում, եւ դատավորը վկաներին նկատողություն էր հայտարարում:

Մասնավորպես, այսօր դատարանում լրացուցիչ հարցաքննվեց Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի հարեւանը՝ Արտակ Նազարանը, որը նույնպես 2016 թվականի նոյեմբերի 13-ին դեպքի վայրում է եղել եւ հրազենային վնասվածք ստացել:

Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը, դիմելով վկային, ասաց, որ դեպքի օրը ծանր հրազենային վիրավորում ստացած, սույն գործով վկա Արամ Պետրոսյանն իր ցուցմունքում հայտնել է, թե Մուշեղ Մուշեղյանը վազել է դեպի շքամուտքի դուռը, որը փակ է եղել, իսկ Գեւորգ Ավետիսյանը (դեպքի օրը սպանված) նրա հետեւից, ապա իրեն անծանոթ երկու-երեք հոգի սկսել են հարվածել Մուշեղյանին: Ապա վկայից հետաքրքրվեց, թե նա նման բան տեսե՞լ է, թե՝ ոչ: Վկան բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ ինքն այդ պահին այդտեղ չի եղել, նկուղ է մտել այն ժամանակ, երբ Մուշեղյանը սկսել է կրակել: «Այն պահին, երբ ես մտա, տեսա, որ Մուշեղը զենքը ձեռքին կանգնած էր ու սկսեց այդ պահին կրակել»: Ապա մեղադրող Գեւորգյան վկային խնդրեց որպես հարեւան բնութագրել Պետրոս Իսրայելյանին, հետաքրքվելով, նա ճշտախո՞ս անձնավորություն է, թե՝ ոչ: Ինչին ի պատասխան վկան դրական պատասխան տվեց: Նշենք, որ ըստ պաշտպանական կողմի՝ Պետրոս Իսրայելյանին վերագրվող հեռախոսազրույցներում արված նկարագրությունները Իսրայելյանի կողմից չափազանցության արդյունք են: Գեւորգյանը շարունակելով հարցն ասաց, որ Պետրոս Իսրայելյանը գործով անցնող անձին հեռախոսազրույցում հայտնում է հետեւյալը. «Բդո ջան, մորթեցինք, թեւ ու ոտ ջարդել են: Ինքն ընգած տեղից ա զենքով խփել»: Ըստ դատախազի՝ Պետրոս Իսրայելյանը նույնպես դեպքի վայրում է եղել եւ Բդո անունով անձին հայտնել, որ Մուշեղ Մուշեղյանը զենքով ընկած տեղն է խփել, իսկ վկա Հարությունյանն ասաց, որ Մուշեղյանը կանգնած է կրակել եւ վկայից հետաքրքրվեց, թե ինչո՞վ կբացատրի այդ հակասությունը. «Չեմ կարա ասեմ, թե ինչու է նման բան ասել,- պատասխանեց վկան, ապա մի շարք հարցերի ի պատասխան նշեց, որ հնարավոր է Պետրոս Իսրայելյանը չափազանցրել է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին