Երևանի Ֆրանսիայի հրապարակում «Մերժի՛ր Սերժին» և «Քա՛յլ արա» նախաձեռնության անդամները վրան էին տեղադրել։ Ոստիկաններն այն հեռացրին, սակայն ակցիայի մասնակիցներն այդքանով չսահմանափակվեցին և նստեցին ճանապարհի հետիոտնային անցումի վրա՝ փակելով Ֆրանսիայի հրապարակին հարակից Մաշտոցի պողոտան՝ առաջացնելով խցանում այդ, նաև Բաղրամյան պողոտայում։ Վարորդներից մեկը վրաերթի է ենթարկել ակցիայի մասնակիցներից մեկին, ոստիկանները բերման են ենթարկել մի քանի ակտիվիստների։ Ավելի ոշ պարզվեց, որ նրանց ոստիկանները պարզապես հեռացրել են տարածքից և պահել ոստիկանական մեքենայի մեջ՝ Կորյունի փողոցում:
Տեսանյութը՝ Հայկ Բարսեղյանի/SOS/ և Պյոտր Սարսգյանի ֆեյսբուքյան էջերից
>