Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել Բաղրամյան պողոտայում:Ցուցարարները մոտեցել են ԱԺ-ին: Նիկոլ Փաշինյանը ոստիկաններին ասաց, որ ցանկանում է ԱԺ մտնել լրագրողների և ցուցարարների հետ միասին, սակայն Վալերի Օսիպյանն ասաց, որ ներս կարող են մտնել միայն Նիկոլ Փաշինյանն ու իր կողքին գտնվող պատգամավորները:
Ցուցարարները ճեղքեցին ոստիկանական պատը ստիպելով ոստիկաններին նահանջել մի քանի մետր: Ոստիկանները մոտեցնում են փշալար անցկացնող ավտոմեքենան:
Ուղիղ միացումը`Ազատություն ռադիոկայանի