▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմացա, որ ոստիկաններին չի հաջողվել ցրել ցույցը, հպա՛րտ եմ.Փաշինյանը վերադառնում է

Տեղեկացրել էինք, որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է։ Այս պահին նա գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Որոշ տեղեկություններով պատգամավորն ընկել է փշալարերի վրա, վնասվել են նրա ձեռքերը: Կարել են աջ ձեռքի դաստակը:

-Իմացա, որ ոստիկաններին չի հաջողվել ցրել ցույցը, հպա՛րտ եմ,-«Նաիրի» բժշկական կենտրոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինայնն ու ասաց, որ շուտով կմիանա նրանց:

Պատգամավորը նշեց, որ գնալու է իր աշխատանքի վայր՝ ԱԺ ու ոստիկաններին հորդորեց բացել ճանապարհը: Նա նշեց, որ ընդունելու է քաղաքացիներին իր աշխատասենյակում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին