▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

«Մռութներից» մինչև ջուրը պղտորողներ, դաշտը մտնողներից մինչև «վեշերը հավաքողներ»

Մեր մտորումները կապված են երեխաների հետ. հայերի 15-20%-ն ունեն այդ հիվանդությունը. Լուսինե Բեկիրսկա Թամազյան

Շատ ծանր փուլ է եղել իմ կյանքում, չէի սպասում նրանից, որ թիկունքից կհարվածի. Եվա Բաղդասարյան

Ընտրության առաջ էի կանգնած՝ կամ պետք է ընտրեի ընտանիքս, կամ մնայի հայրենիքում. Անժելա Բարխուդարյան

ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է հավաքի կազմակերպիչներին



2018-04-17 08:20:23

2018 թվականի ապրիլի 13-ից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած հավաքը իրականացվել է Երևան քաղաքի ճանապարհները դիտավորությամբ փակելու, կազմակերպությունների բնականոն գործունեությանը խոչընդոտելու, կենսական նշանակության տրանսպորտային հանգույցները շրջափակելու և տրանսպորտի երթևեկությունը կաթվածահար անելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, վերջիններիս նկատմամբ բռնի գործողություններ կատարելով զանգվածային անկարգությունների դրսևորումներով:

Հավաքի կազմակերպիչները պարբերաբար կոչեր են հնչեցնում պատգամավորների մուտքը Ազգային ժողով արգելելու և Ազգային ժողովի շենքը շրջափակելու վերաբերյալ:

Չնայած այն հանգամանքին, որ մարդկանց իրավունքների ապօրինի սահմանափակումները և հասարակական կարգը խախտող խմբային գործողությունները կրել են շարունակական բնույթ, ՀՀ ոստիկանությունը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքով, շուրջ 3 օր սահմանափակվել է բացառապես հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին բանավոր նախազգուշացումներ տալով և պահանջներ ներկայացնելով, որոնք, սակայն, ամբողջությամբ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից:

Ոստիկանությունը հավաքի ազատության իրավունքին միջամտող այլ գործողություններ չի կատարել, քանի որ հավաքը հիմնականում կրել է խաղաղ բնույթ:

Հավաքը որոշակի ժամանակահատված դադարել է խաղաղ լինելուց, հատկապես, երբ ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցներին ուղղորդել է դեպի Բաղրամյան պողոտա՝ փորձելով ճեղքել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանական պատնեշը:

Հրահրված բախումների արդյունքում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որոնց արդյունքում վնաս է պատճառվել անձանց առողջությանը, հանրային սեփականություն հանդիսացող գույքին:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։

Ոստիկանությունը հայտարարում է, որ հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի տևականությունը, երթևեկությունը կաթվածահար անելուն ուղղված դիտավորյալ գործողություները և մայրաքաղաքի բոլոր բնակիչների համար լայնածավալ անհարմարությունների ստեղծումը, և, վերջապես, հավաքի որոշ մասնակիցների կողմից զանգվածային անկարգությունների կատարումը, դրա հետևանքով ֆիզիկական և գույքային վնաս պատճառելը այլևս գերակա են դարձնում այլոց սահմանադրական իրավունքները և հանրային շահը, ընդ որում՝ այլ կերպ հնարավոր չէ կանխել դրանց անհամաչափ սահմանափակումները՝ նկատի ունենալով, որ ոստիկանության բազմաթիվ կոչերը, նախազգուշացումները և օրինական պահանջները կատեգորիկ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից:

Հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Ոստիկանությունը 16.04.2018թ. որոշում է կայացրել դադարեցնել հավաքը և պահանջել է հավաքի ղեկավարից կատարել այն, այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին:

Պարզաբանում ենք, որ օրենքի նշված հոդվածի համաձայն՝ հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանությունը հավաքը ցրելու, ներառյալ` «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու լիազորությունի ունի։

Վերոգրյալից ելնելով՝ նախազգուշացնում ենք հավաքի կազմակերպիչներին չշարունակել անօրինական հավաքը՝ զերծ մնալու համար հավաքը ցրելու միջոցներ կիրառելու ոստիկանության պարտականության կատարումից:

ՀՀ ոստիկանություն







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.