▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իյա, իրո՞ք». Նիկոլ Փաշինյանի պատասխանը Սերժ Սարգսյանին

77 կողմ, 17 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը, ով ավելի վաղ իր ելությում խոսքն ուղղելով Էդմոն Մարուքյանին՝ ասել էր.

-Որպեսզի մենք ապրենք լուսավոր Հայաստանում, որպեսզի մենք ապրենք բարգավաճ Հայաստանում, որպեսզի մենք ապրենք արդար Հայաստանում, որպեսզի մենք ապրենք օրենքի երկիր Հայաստանում, իրոք անհրաժեշտ է, որ Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանան: Իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն:

-Հանգած հրաբուխ ասելով ո՞ւմ նկատի ունի, ժողովրդի՞ն, չեմ հասկանում,-արձագանքեց ցուցարարներին դեպի Հանրապետության հրապարակ ուղեկցող Նիկոլ Փաշինյանը,  ով նաև արձագանքել է Ելքի պատգամավորներին ուղղված Սերժ Սարգսյանի հորդորին՝ «Ձեր գործընկերոջը փողոցից բերեք խորհրդարան...»: «Իյա, իրո՞ք»-ասել  է Նիկոլ Փաշինյանը:

 

Տեսանյութը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին