Քիչ առաջ ոստիկանության կենտրոնի բաժնից ազատ արձակվեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ իրեն բերման են ենթարել Ամիրյան փողոցը փակելու համար: Նաեւ տեղեկացրեց, որ իրեն փողոցից մայթ տեղափոխելուց հետո ոստիկանները ստացել են ինչ-որ զանգ եւ դրանից հետո բերման ենթարկել:
Աշոտ Փաշինայնը նշեց, որ այս անգամ բռնության չի ենթարկվել: Նա նաեւ մի զավեշտալի դեպք պատմեց, որ ոստիկանության այն սենյակում, որտեղ ինքն է եղել, Սերժ Սարգսյանի լուսանկարը հանված է եղել: Նա նշեց, որ լուսանկարի տեղը եւ մեխը կար, բայց լուսանկարը չկար:
Աշոտ Փաշինյանը քիչ առաջ ազատ արձակված Դավիթ Սանասարյանի հետ գնաց բողոքի ցույցերին մասնակցելու:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի որդուն բերման էին ենթարկել առանց պետհամարանիշերի ավտոմեքենայով:
Տեսանյութը`«Հայկական ժամանակ»-ի ֆեյսբուքյան էջից