▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անչափահաս ցուցարարին ծեծելուց հետո բռնի ուժով փորձում են նստացնել պետհամարանիշներով մեքենան

 

Արդեն տեղեկացրել ենք, որ  Երևանի Էրեբունի վարչական շրջանում` Այվազովսկու փողոցում, քաղաքացիական հագուստով անձինք քացիներով ու մահակով ծեծի են ենթարկել անչափահաս ցուցարարներին:

Տեսանյութը հրապարակել էր ֆեյսբուքյան օգտատեր Անի Գևորգյանը. նա  ավելի ուշ մեկ այլ  տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ ցուցարարներից մեկին քաղաքացիական հագուստով անձինք բռնի ուժով փորձում են նստեցնել մեքենան:

«Մոտ 40 րոպե անց անչափահաս ցուցարարների նկատմամբ եւս մեկ անգամ են բռնության գործադրում, նրանցից մեկին փորձում են մեքենան նստացնել: Ուշադրություն դարձրեք էս ու նախորդ վիդեոյի մեքենաների պետհամարանիշներին»,-գրել է Անի Գևորգյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին