▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս երկրում ամեն ինչ էլ սպասելի է.Մանվել Գրիգորյան

Այսօր Ծիծեռնակաբերդում երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանն անդրադառնալով Սերժ սարգսյանի հրաժարականին ու թավշյա հեղափոխությանը՝ ասաց.

-Այս երկրում ամեն ինչ էլ սպասելի է: Իշխանափոխություն և այլն: Երկիրը ժողովրդինն է, նրանք էլ պետք է որոշեն: Ժողովրդի կամքն էր ու ողջունելի է, որ ժողովուրդն ու իշխանությունը կարողանում են երկխոսության գնալ։ Նիկոլը լեզու էլ ունի, բերան էլ ունի, թիմ էլ ունի, կարում ա խոսա էլ, ժողովրդին հանի։ Եթե մարդիկ կան, որ հարկ չեն տվել, թող պահանջեն, բերեն տան։ Թող օրենքով դնեն, ով ինչ արել է։ Պիտի ամենքն իրանց գործն անեն:

Անցած երկու նախագահներ սխալները Սերժ Սարգսյանը չկատարեց, ողջունելի է:

Ինչ վերաբերում է երեկ ԵԿՄ անդամի դանակահարությանը՝  նկատեց.

-Դա ոչ թե ցուցարարներն են արել, այլ մի խումբ հարբած ճոյտականներ: 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին