▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սադրիչների խումբն առաջնորդել է Ճոյտը. ինչպես է սպանվել Էջմիածնի ԵԿՄ փոխնախագահը

armtimes.com-ը գրում է. Երեկ՝ ապրիլի 23-ի երեկոյան, սպանվել է Երկրապահ կամավորականների միության Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը: Վերջինը ժամը 18:55-ին կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել. երեք ժամ անց հիվանդանոցում մահացել է:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ դեպքի հանգամանքները պարզվում են: Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 104 հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն): Քրեական գործի շրջանակներում, մեր տեղեկություններով, դեռ ձերբակալված չկա:

Նվեր Հովհաննիսյանի սպանության շուրջ տեղեկություններ շրջանառվեցին, թե նրան սպանել են ցուցարարները: Ըստ այդմ՝ Նվեր Հովհաննիսյանը խոչընդոտել է ցուցարարների երթը, ինչի ժամանակ էլ ցուցարարներից մեկի միջեւ վեճ է եղել, վերջինս էլ դանակով հարվածել է նրան: Այս տեղեկությունը, սակայն, այսօր հերքեց թե՛ ԵԿՄ խոսնակ Վարդան Վարդանյանը եւ թե Էջմիածնի քաղաքապետարանը՝ պնդելով, որ Նվեր Հովհաննիսյանին սպանել են սադրիչները, որի հետեւում կանգնած է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ճոյտ մականունով հայտնի Հակոբ Հակոբյանը:

Մեր զրույցում Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանը մանրամասներ պատմեց դեպքից: Նա նախ ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ դեպքը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր հետո: «Դեպքի առթիվ որոշ մարդիկ տարածում են ակնհայտ ապատեղեկատվություն, թե իբր Նվեր Հովհաննիսյանը խոչընդոտել է բողոքող ցուցարարների երթը, որպեսզի չգնան Երեւան, հաշվի չառնելով, որ դեպքը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր անց, երբ որեւէ երթ չի եղել եւ խոսք լինել անգամ չի կարող երթը խոչընդոտելու մասին: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան 18:50-ի սահմաններում, այսինքն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո որեւէ ցույց չէր կարող լինել, որին կարող էին խոչընդոտել: Այս օրերին էջմիածինցիները ակտիվ ցույցեր են անցկացրել եւ Էջմիածնի քաղաքապետարանը ոչ մի խոչընդոտում չի կատարել, երբեւէ չի խոչընդոտել մարդկանց ազատ կամարտահայտման դրսեւորումները, ցանկացած ցուցարարի կարող եք հարցնել»,- մանրամասնեց Մարինե Պողոսյանը: Հարցին, թե այդ դեպքում ովքե՞ր են կանգնած Նվեր Հովաննիսյանի սպանության ետեւում եւ ո՞վ է նրան սպանել, Պողոսյանը պատասխանեց, որ կարող է ասել, թե ինչ իրավիճակ է եղել: Նրա ներկայացմամբ՝ այդ ժամին տոնակատարություն է եղել, սադրիչների խումբ է եկել եւ փորձվելով օգտվել առիթից ցուցարարներին կոչ են արել անօրինական գործողություններ կատարել, սադրիչներից մեկն էլ դանակահարել է Նվեր Հովհաննիսյանին: «Նա ոչ թե տոնակատարությանն է մասնակցել պարզապես հեռվում կանգնած է եղել, երբ սադրիչների խումբը եկել է»,- հավելեց Պողոսյանը: Դիտարկմանը, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն սադրիչների հետեւում կանգնած է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, այս մասով ի՞նչ տեղեկություններ կան, Մարինե Պողոսյանը պատասխանեց, որ խմբի մեջ է եղել Հակոբյանը. «Փորձել են անօրինական կոչերով հանդես գալ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ այսօր Ծիծեռնակաբերդում երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, անդրադառնալով երեկ Էջմիածնում տեղի ունեցած միջադեպին,  ասաց, որ ինքը մանրամասներին չի տիրապետում.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին