ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով դիմել է հանրությանն ու նշել՝ վաղը 11.00-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում՝ շարունակելու և ավարտին հասցնելու թավշյա հեղափոխությունը:
Հիշեցնենք, որ վաղը, ապրիլի 25-ին, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսված բանակցությունները տեղի չեն ունենա:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանի հայտարարել էր, որ իրենք դեռևս համաձայնության չեն եկել նախապես հայտարարված օրակարգի շուրջ: