▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետականն իր բոլոր ներկայացուցիչներով պիտի հեռանա. նախկին վարչապետ Արմեն Դարբինյան

 

ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ազգային կոնսենսուսի պահը եկել է, Ժողովուրդ: Հանրապետականն իր ԲՈԼՈՐ ներկայացուցիչներով պիտի հեռանա: Նրան չեն վստահում Հրապարակը, Նիկոլ Փաշինյանը, եւ ամենակարեւորը՝ մեր ՆՈՐ եւ ՀՐԱՇԱԼԻ ՍԵՐՈՒՆԴԸ: Բայցեւ երկրի ու պետության ճակատագրի հարցերը չեն կարող լուծվել այլեւս Հրապարակում: Մենք այսուհետ պետք է դրսեւորենք ԲԱՑԱՌԻԿ օրինապաշտություն. Երկիրը ունի Պետության Գլուխ՝ դա Հանրապետության Նախագահն է: Հայոց երկրորդ պետությունը՝ նույնպես: Նիկոլ Փաշինյանը, Բակո Սահակյանը եւ Արմեն Սարգսյանը ՊԻՏԻ ՆՍՏԵՆ ՄԻ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ եւ վճռեն ազգի անելիքները: Սա է պահի հրամայականը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին