▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանը` կապիտալը Հայաստանից հանելու և «սիթիներում» լուծողական լցնելու մասին

«Ես հլը իմ կյանքում ոչ մի անգամ ոչ մի բան չեմ փոխել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք կհեռանա ՀՀԿ-ական իր գործընկերներից:

Հարցին` իշխանափոխության պատճառով պատրաստվու՞մ է իր կապիտալը հանելը ՀՀ-ից, Ալեքսանյանն ասաց.

«Իմ դեմքից երևու՞մ է, որ ես կապիտալ դուրս տանող եմ: Էսքան վախտ ես մի հատ թերթի բուդկա ունե՞մ դրսում»:

Սամվել Ալեքսանյանն անդրադարձել է լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ «սիթիներում» մթերքների մեջ լուծողական են լցնում, որպեսզի ցուցարարները չկարողանան մասնակցել պայքարին:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին