▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայացրել ենք ստրատեգիական որոշումներ. Փաշինյանը մանրամասները կպատմի հանրահավաքին

Թավշյա հեղափոխությունը պետք է հետեւողական շարունակվի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Քիչ առաջ կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Իմ քայլը», «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների եւ ուսանողական շարժման նիստը։

«Հեղափոխությունը պետք է հետեւողական շարունակվի եւ բերի իրական, ոչ թե կեղծ փոփոխություններ»,- ասել է Փաշինյանը՝ խոստանալով մանրամասները ներկայացնել երեկոյան Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում։

«Այսօր չափազանց կարեւոր, ստրատեգիական բնույթի ասելիք է լինելու, երկրորդ փուլի ճանապարհային քարտեզն է, թե ինչպես պիտի շարժվենք առաջ՝ հեղափոխությունը հասցնելու տրամաբանական, բոլորիս համար ցանկալի հանգրվանի»,- նշել է Փաշինյանը։

Տեսանյութը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին