«Նախօրեին ՀՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց՝ առանց նախապայմանների, բայց Կարեն Կարապետյանն այսօր չեկավ հանդիպման: Կարեն Կարապետյանի տեղը հիմա զբաղեցնում է իմ պայուսակը»,- հայկական ու միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Մայիսի 1-ին՝ վարչապետի ընտրության օրը, կանխորոշում ենք ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների Երևանի փողոցներում ու կոչ ենք անում բոլորին՝ մայիսի 1-ի առավոտյան 08:00-ին լինել Երևանում ու հեղեղել փողոցներն ու հրապարակները: Հույս ունեմ, որ ՀՅԴ-ն ու Ծառուկյանն իրենց դիրքորոշումը շուտով կհստակեցնեն ու մինչև մայիսի 1-ը կհայտարարեն՝ ինչպես են պատրասվում քվեարկել»,- ասել է ընդդիմադիր գործիչը:
Անդրադառնալով Պուտին-Կարապետյան երեկվա հետախոսազրույցին, նշեց.
«Գնահատում եմ, որ Ռուսաստանն, ինչպես միջազգային իրավունքը հարգող պետություն, չի միջամտում ՀՀ ներքին գործերին: Սա բացառապես ՀՀ ներքին գործն է ու այս շարժումը չունի աշխարհաքաղաքական կոնտեքստ: Կարեն Կարապետյանը պարզապես ուզում է ցույց տալ, թե ունի Ռուսաստանի աջակցությունը»,- նշեց նա:
Տեսանյութը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից