«Երկրում աննախադեպ վիճակ է։ «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ և Ազգային Ժողովի չորսօրյա նիստերի աշխատանքներին չի մասնակցելու»,-այս մասին խորհրդարանում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Նշենք, որ Վահե Էնֆիաջյանից բացի նիստին ներկա էին ներկա էին միայն ՀՀԿ պատգամավորներ։ ԱԺ հերթական նիստը սակայն չկայացավ` քվորումի բացակայության պատճառով։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգով գրանցումը կշարուկվի ինչեւ 4 ժամ։