▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ 35 ստորագրություններն արդեն կան․ Արարատ Միրզոյան

Նիկոլ Փաշինյանին պաշտոնապես վարչապետ առաջադրելու համար անհրաժեշտ 35 ստորագրություններն արդեն կան. այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։

«Որևէ պաշտոնի քննարկում, սակարկություն չի եղել մինչ այս պահը, չկա այս պահին, և ես կարծում եմ՝ սազական չէ այն զարթոնքին, որը հիմա կա Հայաստանում»,-նշեց նա:

Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ ցանկացած սցենարի դեպքում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը լինելու է վարչապետ։ 

«Անկախ նրանից՝ դա կլիներ երեկ, երեկ չէ առաջին օրը, թե դա կլինի հաջորդ քվեարկության ժամանակ, թե արտահերթ ընտրությունների ժամանակ, թե մի հատ էլ վարչապետ կընտրեն, որին մի ժամվա մեջ կմերժենք՝ ցանկացած սցենար ավարտվելու է Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալով»:

Կարդացեք նաև` Ֆռցնելու, խաբելու կարիք չունենք, ժողովուրդը երբ էլ կանգնի, իշխանափոխություն կլինի. Արարատ Միրզոյան

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին