▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղվան Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

 

 

«Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»: 

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մայիսի 1-ին խորհրդարանում վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստում հայտարարեց, որ չի մասնակցելու վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության քվեարկությանը: Վարդանյանն ընդգծեց, որ ներկայացնում է կուսակցություն և խմբակցություն, որը կողմ քվեարկելու որոշում ունի, ուստի պատրաստ է վայր դնել մանդատը, եթե կուսակցությունն այդպես պահանջի:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը նույն օրը հայտարարություն տարածեց այն մասին, որ Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետն անձնական որոշում է և չի

համապատասխանում ՀՅԴ պաշտոնական դիրքորոշմանը: «Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ:

Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը»,- ասված էր ՀՅԴ ԳՄ հայտարարության մեջ:

 

Կարդացեք նաև` Կտրուկ դեմ ենք պետական համակարգի կուսակցականացմանը. Աղվան Վարդանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին