▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս իրավիճակը վերջնականորեն լուծված չի համարվի, եթե արտահերթ ընտրություններ տեղի չունենան. Փաշինյան

Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար կան սահմանադրական մեխանիզմներ, և մենք դրանք կկիրառենք. այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում արտահերթ ընտրությունների գնալը, եթե «Հանրապետական» խմբակցությունը կողմ է քվեարկում և՛ նրա թեկնածությանը, և՛ նրա ծրագրին։

Մյուս հարցին, թե բոլոր դեպքերում նա գնալո՞ւ է արտահերթ ընտրության, Փաշինյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այս իրավիճակը վերջնականորեն լուծված չի համարվի, եթե արտահերթ ընտրություներ տեղի չունենան»։

Մանրամասները` տեսանյութում

Կարդացեք նաև` Փաշինյանը հաստատում է, որ ՀՀԿ-ն կաջակցի ժողովրդի թեկնածուին և խնդրում է բացառել ատելության մթնոլորտը

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին