Երևանի Կոմիտաս փողոցում գտնվող HSBC բանկի մոտ հնչած կրակոցների հետևանքով կա մեկ զոհ: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Անհայտ անձը ժամը 14:20-ի սահմաններում դանակով զինված մտնելով բանկ՝ հարվածել է անվտանգության աշխատակցին և սպանել նրան:
Կատարվածի արդյունքում կա ևս մեկ վիրավոր, ով այս պահին գտնվում է հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ կրակողն արդեն վնասազերծված է:
Տեսանյութերը՝ Հակոբ Սահակյանի և Լիլիթ Յաղմուրյանի ֆեյսբուքյան էջերից