▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ֆարմանյանի քրոջը` Անահիտ Ֆարմանյանին ազատել են պրոռեկտորի պաշտոնից

Ինչպես տեղեկացրել է ՇՊՀ պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում, ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը սույն թվականի մայիսի 3-ին ժամը 17:00-ին ծանուցել է մայիսի 4-ին իրեն աշխատանքից հեռացնելու մասին.

«ՇՊՀ-ի «ռեկտոր» Սահակ Մինասյանը՝ խստագույնս խախտելով աշխատանքային օրենսգիրքը, սույն թվականի մայիսի 3-ին ժամը 17:00-ին ծանուցել է մայիսի 4-ին աշխատանքից հեռացնելու մասին (տե՛ս ծանուցումը և հրամանը): Վստահ եմ, որ դատական կարգով կվերականգնվեն իմ աշխատանքային իրավունքները:
Բուհում տեղի ունեցած և տեղի ունեցող գործընթացների մասին մոտ օրերս կարտահայտվեմ առավել ամբողջական՝ ինչպես խոստացել եմ», գրել է նա:

«Հետք»-ի տեղեկություններով,  Անահիտ Ֆարմանյանը ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է: Բուհում աշխատում է 28 տարի, որից 8 տարին` պրոռեկտորի պաշտոնում: Հարցին, թե արդյո՞ք կանխատեսելի էր ռեկտոր Սահակ Մինասյանից նման որոշումը, տիկին Ֆարմանյանը նշեցլ է, որ իրենից վրեժխնդիր են եղել:

 

Anahit Farmanyan-ի լուսանկարը:

 

 

Anahit Farmanyan-ի լուսանկարը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին