▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը հրաժարական է տվել

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին դպրոցում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի հանրային կրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը։ Նշենք, որ երեկվանից դպրոցի  աշակերտներն ու ուսուցիչները ցույց էին անում` պահանջելով տիկին Ռուզաննայի հրաժարականը: Պատճառն այն էր,որ տիկին Ազիզյանը ճնշում էր գործադրում իր ուսուցչական կազմի վրա, անցել էր պատժիչ գործողությունների այն ուսուցիչների նկատմամբ, ովքեր մասնակցել են գործադուլին և հավաքներին: Հավելենք, որ այսօր քաղաքապետի հանձնարարականով դպրոց էր այցելել նաև քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Անահիտ Մելքոնյանը` ստեղծված իրավիճակին ծանոթանալուև  դասերը վերականգնելու համար:

Նշենք, որ Ռուզաննա Ազիզյանը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննեսյանը հայտարարել էր , որ իր ձեռքի տակ ձայնագրություններ ունի, որտեղ դպրոցի տնօրենը 10 այլ անձանց հետ ՀՀԿ-ի համար ձայների ցուցակներ է կազմել:

Կարդացեք նաև` Պահանջում են Սերժ Սարգսյանի համակուրսեցի տնօրենի հրաժարականը, ով պատժում է ցույցին մասնակցած ուսուցիչներին

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին