▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ խմբակցության պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին

Ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների՝

Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունից հայտնում են, որ բացառությամբ Տավուշի մարզի ընտրատարածքային ցուցակով ընտրված անկուսակցական պատգամավոր Գրիգոր Ավալյանի, ՀՀԿ խմբակցության պատգամավորներից և ոչ ոք իր մանդատը վայր դնելու մասին հայտարարություն չի արել:

Գրիգոր Ավալյանը, օգտվելով Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորություններից և իրավունքներից, ինքնակամ, առանց որևէ պարտադրանքի կամ հարկադրանքի որոշում է կայացրել հրաժարվել մանդատից:

Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության մյուս պատգամավորներին, ապա նրանք վայր չեն դրել մանդատը և չեն էլ պատրաստվում: 

Սահմանադրական իրենց իրավունքների համաձայն ազատ են և անկախ աշխատելու որպես պատգամավոր, քվեարկելու և որոշումներ կայացնելու՝ իրենց մտքին, խղճին և համոզմունքերին համապատասխան:

Կարդացեք նաև՝ Մի փոքրիկ, բայց կարևոր դիտարկում. Լևոն Տեր-Պետրոսյան

 Լևոն Տեր-ՊետրոսյանԿրկին պատգամավորին հրաժարական պարտադրելու հակասահմանադրականության մասին. Լևոն Տեր-Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին