▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին: 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր ստանձնելով վարչապետի պարտականությունները՝ իր առաջին խնդիրներից մեկն է համարում հանրապետության արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալը: Նորընտիր վարչապետի խոսքով՝ եթե որոշ հարցերին անհրաժեշտ են օպերատիվ լուծումներ, որոնց համար պետք է վարչապետի միջամտությունը, ապա դա կարվի առանց հետաձգման: 

Վիգեն Սարգսյանը զեկուցել է, որ զինված ուժերը լիարժեքորեն իրականացնում են իրենց գործառույթները և մեծ պատասխանատվությամբ վերահսկում իրավիճակն առաջնագծում՝ ապահովելով երկրի պաշտպանունակությունն ու անառիկ պահելով սահմանները: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանական բնագավառին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ զինված ուժերի արդիակացման ծրագրով իրականացվող միջոցառումների ընթացքին:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին