▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն Արցախում է. նա մասնակցել է Շուշիի ազատագրման 26-ամյակին նվիրված միջոցառմանը

 

 

 

 

 

 

 

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա եւ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում է:  Սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցն է Արցախի Հանրապետություն:

Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և զինվորականները ծաղիկներ դրեցին արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը շփվել է նաև զոհվածների հարազատների հետ:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը և այլ պաշտոնատար անձինք:

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի  նախագահ Բակո Սահակյանը ուղեւորվել են Շուշի։

Լուսանկարը՝ Ալվարդ Գրիգորյանի Ֆբ էջից

Նշենք, որ Աաշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է ԱՀ Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծի օպերատիվ իրավիճակը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը և հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ևս ցույց են տվել, որ հայկական բանակը գտնվում է ինստիտուցիոնալ բարձր մակարդակի վրա: Վարչապետն ընդգծել է, որ զինված ուժերի հետ կապված բոլոր խնդիրները գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին