ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին երեկ կեսօրից անց հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ՝ շնորհավորելու նրան Հայաստանի նոր վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Երկուստեք համաձայնություն հայտնեցին Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերության կարևորության շուրջ:
Եվ, ակնկալիք արտահայտեցին անձամբ հադիպել վարչապետին Բարձր ներկայացուցչի հրավերով, Բրյուսելում, հնարավորինս շուտ: Քննարկվել են Հայաստանի խորհրդարանի կողմից վարչապետի ընտրությանը հաջորդող հետագա քայլերը, այդ թվում՝ կառավարության հետագա ձևավորումը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ԵՄ-Հայաստան կապերի ամրապնդման հետագա հնարավորություններին: Ամփոփ քննարկվել են նաև արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի խաղաղ կարգավորումն, ըստ Բարձր ներկայացուցչի վերահաստատման, շարունակում է մնալ Եվրոպական միության գերակա առաջնահերթություն: Բարձր ներկայացուցիչ Մոգերինին ակնկալիք է հայտնել` աշխատելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և ապագայում նրա կառավարության հետ:
Հայաստանում ԵՄ պատվիրակություն