▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղյակ եմ, որ որոշակի հարցեր է առաջացրել Օսիպյանի նշանակումը. Փաշինյանի ուղիղ եթերը` Կառավարության շենքից

 

 

«Տեղյակ եմ, որ որոշակի հարցեր է առաջացրել Վալերի Օսիպյանի նշանակումը ոստիկանության պետի պաշտոնում, համենայն դեպս` սոցիալական ցանցերում: Ես այդ թեմային այսօր առանձին անդրադարձ կունենամ:  Չկասկածեք` ամեն ինչ լավ է լինելու»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ուղիղ եթերի ժամանակ ցուցադրեց ևս մեկ աշխատասենյակ, որը կառավարության շենքում է ու պատկանել է վարչապետին: Նա կառավարությունում է՝ սպասվող նիստն անցկացնելու համար:  Փաշինյանը նշեց, որ Բաղրամյան 26-ում տեղակայված աշխատասենյակի կահավորումը բավական ծանր է, մինչդեռ այդ աշխատասենյակում՝ ավելի տրամադրող: «Հիմա կառավարության նոր կառուցվածքից հետո դեռ պետք է որոշել, թե ով է այստեղ աշխատելու՝ վարչապետը, թե փոխվարչապետներից մեկը»:

Կարդացեք նաև` Վերացնում ենք արատավոր պրակտիկան...Նիկոլ Փաշինյանի կեսգիշերային ուղիղ հեռարձակումը Բաղրամյան 26-ից

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին