▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր երկրում չկա անպատժելի մարդ. Օսիպյանը` Վովա Գասպարյանի ու Լևոն Երանոսյանի ձերբակալության մասին

«Ես եղել եմ առաջնագծում, իրավապահ մարմնում, համակարգում, ով էլ լիներ իմ փոխարեն, ինձ թվում է, նոր վարքագծով հանդես կգար: Այսինքն՝ ո՞ւմ կարող էր նշանակել. այդպես է պարոն վարչապետը գտել: Եվ ես ամեն ինչ կանեմ, մեր հանրությանը մենք ցույց կտանք, որ միշտ եղել ենք ձեր կողքին»,- այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՝ անդրադառնալով իր նշանակմանը և դրա շուրջ հնչող քննադատություններին:

Նա նշեց, որ վարչապետն իր առաջ պահանջ է դրել՝ լինել ժողովրդավար, ժողովրդի կողքին կանգնած: 

Հարցին, թե եթե անհրաժեշտություն լինի ձերբակալել նախկին ոստիկանապետին կամ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, ինքը պատրա՞ստ է գնալ այդ ճանապարհով, Օսիպյանը պատասխանեց. «Մեր երկրում չկա անպատժելի մարդ, օրենքի առաջ բոլորը հավասար են:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին