▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարեգին Չուգասզյանը ազատ է արձակվել

Փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը ազատ է արձակվել։

Չուգասզյանը ազատ է արձակվել պատգամավորների երաշխավորությամբ։

Հիշեցնենք, որ  ապրիլի 24-ին Չուգասզյանը «Հիմնադիր խորհրդարանի» գործընկերների հետ բարձրացել էր Ծիծեռնակաբերդի համալիր՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը։

Չուգասզյանը 2016թ. ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ընդհատակում էր, եւ դուրս էր եկել ապրիլի 23-ին։

Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս, նրան դիմավորել էին ոստիկանները եւ ձերբակալել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին