a1plus.am-ի տեսանյութում. Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը: ՀՀԿ գրասենյակում էր հանրապետականի գրեթե ողջ քաղաքական վերնախավը, չնայած կուսակցության անդամների այն հայտարարություններին, որ մթնոլորտը լավ է, լարվածություն էր նկատվում:
Նիստի ավարտին գրասենյակի դուռն առաջինը բացվեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի առաջ, որն էլ լուռ հեռացավ՝ չխոսելով լրագրողների հետ:
Նիստին մասնակցում էր նաև Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսնադր Սարգյանը, որից էլ հետաքրքրվեցինք՝ ունի՞ դիրքորոշում Փաշինյանի ձևավորվող կառավարության մասին, Սարգսյանը շատ կարճ պատասխան տվեց՝ չէ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ էր մասնակցում նիստին: Նրանից հետաքրքրվեցինք, ի՞նչ է փոխվել, որ Յուրա Մովսիսյանը հրավիրվել է ազգային հավաքական.
«Դուք իմ պաշտոնը գիտե՞ք, որ նման հարց եք տալիս, ես ֆեդերացիայի նախագահ եմ, ձեր հարցը հավաքականի գլխավոր մարզչին տվեք»,- մեր հարցին պատասխանեց Ռուբեն Հայրապետյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում