▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասկանալի է, որ անակնկալ էր իմ նշանակումը. մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի առաջին աշխատանքային օրը

Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցն այսօր իր առաջին աշխատանքային օրը լրատվամիջոցների հետ կարճ զրույցով: 


Անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում իր հասցեին հնչող քննադատություններին՝ Լիլիթ Մակունցն ասաց.  «Հասկանալի էր, որ անակնկալ էր, ինչպես նորանշանակ կառավարությունում շատերի նշանակումը։ Շատերի համար անակնկալ էր նաև այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում մարտի 31-ից հետո, որը ենթադրում էր նաև տրամաբանական շարունակություն նաև կառավարական ապարատում»,-ընդգծեց նախարարը:

Նա նշեց, որ որպես նախարար առաջին անգամ է մուտք գործել նախարարության շենք, պատրաստվում է ծանոթանալ աշխատակիցների հետ: Նա հիշեցրեց, որ երեկ որպես նախարար մասնակցել է վարչապետի հրավիրած խորհրդակցությանը:

Հիշեցնենք, որ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրել էր.

«Սիրով պատասխանում եմ՝ մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպես և մեզանից յուրաքանչյուրի»,- գրել էր նախարարը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին