▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ջերմոցատերերը չեն կարողացել արտահանել ցեցոտ լոլիկն ու այն հայտնվել է մեր շուկայում.Ֆերմեր

Ֆերմերներն ահազանգում են՝ կանգնած են լուրջ փաստի առջև: Բանջարեղենը չեն կարողանում իրացնել: Ունեն արտահանման խնդիր, ակնկալում են պետական աջակցություն:

-Ցանկանում ենք հանդիպել վարչապետին, որպեսզի ներկայացնենք մեր ցավը: 10 տարի առաջ էլ ենք  ձայն բարձրացրել, ոչ մի նորմալ աջակցություն չի եղել: Եթե հիմա էլ չօգնեն՝ պաստառներն էլի պետք է վերցնենք, դուրս գանք փողոց՝ խնդրելով կամ աջակցեն, կամ մարեն մեր վարկերը,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆերմեր Արմեն Սիմոնյանը:

Վարուժան Օտեդանյանի հաղորդմամբ էլ՝  վերջերս խոշոր ջերմոցատերերը չեն կարողացել արտահանել ցեցոտ լոլիկը՝ մոտ 60 տոննա, դա հետ է եկել մեր շուկա:

-Հիմա լոլիկի մեծածախ գինը 200 դրամ է: Նման բան Հայաստանում այս ամսին երբեք չի եղել,-նշեց Վարուժան Օտեդանյանը:

Ֆերմերները նկատում են՝ ապրանքը Ռուսաստան արտահանելու համար կոդ է պահանջվում, ինչի հնարավորությունը, իրենց խոսքով չկա, ավելին՝ իրենք են տանում, իրենց ապրանքը վաճառում, դրա կարիքն էլ չեն զգում:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին