▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ընենց եմ ուզում լինի նախընտրական շրջան ու որևէ մի թաղային հեղինակություն գա մի հատ ինչ-որ մեկին...». Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն «Ազատության» եթերում անդրադարձել է լրագրողների նկատմամբ թաղային հեղինակությունների գործողություններին։

Հարցին՝ եթե լինի նախընտրական շրջան ու քարոզարշավի ընթացքում նորից թաղային հեղինակությունների կողմից բռնության ենթարկվեն լրագրողները, ինչպիսի՞ն է լինելու ոստիկանության գործողությունները, Օսիպյանը պատասխանել է. «Ընենց եմ ուզում լինեն նախընտրական, ընտրական շրջան ու որևէ մի թաղային հեղինակություն գա մի հատ ինչ-որ մեկին... ընենց շատ եմ ուզում, անկեղծ եմ ասում, շատ եմ ուզում»։

Հարցին՝ պատժելո՞ւ են, Վ. Օսիպյանն արձագանքել է. «Կլինի, կտեսնենք»։

ՀՀ ոստիկանապետը վստահեցրել է, որ ՀՀ-ի պատմության մեջ կլինեն նախադեպը չունեցող ընտրություններ։

Կարդացեք նաև՝ «Փշալարերը պահեստում են, և ես վստահ եմ՝ դրանք կժանգոտվեն»․ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին