▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարության աշխատակիցները զգուշացված են, լինելու եմ անողոք. Մանե Թանդիլյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ Սիրելի հայրենակիցներ,Այսօր սկսել է նախարարի պաշտոնում առաջին աշխատանքային օրս:

Ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների և դրանց լուծման մասին քննարկումներ եմ ունեցել ոլորտի մասնագետների հետ։ Առաջիկայում կներկայացնեմ մեր անելիքները։

Արդեն իսկ ստացել եմ բազմաթիվ դժգոհություններ, ահազանգեր կենսաթոշակների և նպաստների տրամադրման գործընթացում առկա չարաշահումների, բացթողումների վերաբերյալ:

Այդ կապակցությամբ նախարարության աշխատակիցները, մասնավորապես կենսաթոշակների և նպաստների տրամադրման գործընթացում ներգրավված անձիք, զգուշացված են.

կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ լինելու եմ անողոք,
աշխատանքային պարտականություններն իրականացնելիս առաջնորդվեն բացառապես օրենքի տառին համապատասխան, ոլորտում որևէ ֆինանսական, նյութական չարաշահում, պաշտոնական դիրքի չարաշահում անթույլատրելի է և խստագույնս պատժվելու է։

Միևնույն ժամանակ, ՀՀ քաղաքացիներին խնդրում եմ, որևէ չարաշահման փաստի առկայության դեպքում միանգամից դիմել իրավապահ մարմիններին կամ զանգահարել նախարարության թեժ գծի հեռախոսահամարով՝ 114:

Մեզանից յուրաքանչյուրը պետք է ներգրավվի խնդիրների լուծման հարցում, որպեսզի կարճ ժամանակում ոլորտում առկա արատավոր երևույթները դառնան պատմություն: Մենք անելու ենք առավելագույնը օր առաջ ունենալ մեր երազանքների Հայաստանը»:

Կարդացեք նաև` Ես ապշած եմ` ու՞մ փողերն եք ներել, ու՞մ եք ներել. Մանե Թանդիլյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին