▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հստակ գիծ է քաշված՝ բոլորս գիտենք, թե ինչից է պետք ձերբազատվել...Արարատ Միրզոյան

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմին է ներկայացրել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյանին և Մհեր Գրիգորյանին: 

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին վստահության համար և ընդգծել, որ կիսում է վարչապետի ներկայացրած մոտեցումները, սկզբունքները՝ կապված իշխանության աղբյուրի՝ քաղաքացիների, անընդհատ նրանց հաշվետու լինելու հետ:

«Կարծում եմ՝ առաջադրանքը բավականին հստակ է, և ներկաներն ու հանրությունը հստակ գիտակցում են, որ ապրում ենք նոր Հայաստանում, որ քաշվել է հստակ գիծ: Բոլորս գիտենք ինչից է պետք ազատվել, և մենք շատ հաստատուն ու վճռական քայլերով գնալու ենք այդ ուղղությամբ»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Առաջին փոխվարչապետը հույս է հայտնել, որ պետական ապարատի բոլոր ներկայացուցիչները, այդ թվում՝ կառավարության աշխատակազմը, հստակ գիտակցում է իր առջև դրված խնդիրը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին