Այսօր «Ազատության» ֆեսյբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հերքեց այն լուրերը, որ նորանշանակ նախարարների մի մասն իրենց բարեկամներն են:
«Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ այդպես չէ, այնտեղ չկա որևէ մեկը, որ մեր ընտանիքի բարեկամն է: Նրանք բոլորն իմ ամուսնու գործընկերներն են, կուսակցության անդամներն են, և որևէ բարեկամական կամ ընտանեկան նույնիսկ մտերմություն դեռևս չի ձևավորվել: Ասում են՝ մշակույթի նախարարը ձեր սանիկն է: Չկա նման բան»,- նշեց Ա. Հակոբյանը: