▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության աշխատասենյակներում «օրենքով գողերի» ու քրեական հեղինակությունների տեղ ու դադար չկա

2 օր է՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ինչպես նաև Ոստիկանության մարզային վարչության ծառայողները և տարածքային բաժինների քրեական հետախուզության աշխատակիցները իսկական գրոհ են ձեռնարկել քրեական հեղինակությունների նկատմամբ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մեծ թվով քրեական աշխարհում հայտնի օրենքով գողերի ու հեղինակությունների, այսպես ասած, հրավիրում են իրենց մոտ և անցկացնում պրոֆիլակտիկ բնույթի զրույցներ՝ հորդորելով, որ չփորձեն քրեորեն պատժելի գործողություններ կատարեն: Ոստիկանության մեր աղբյուրները նշում են նաև, ասելով. «Ընդիմության ցույցերին էդքան մարդ չենք բերել վարչություններ ու բաժիններ, որքան որ էս 2 օրն ենք բերել: Դա պրոֆիլակտիկա է և փորձում ենք նրանց, ինչպես միշտ, պահել մեր տեսադաշտում»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին