▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում. փոսի մեջ հայտնաբերվել է կապված ու այրված անհայտ սեռի դի

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ մայիսի 17-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան հին խճուղու գերեզմանների հարևանությամբ գտնվող փոսում դի կա։

Ոստիկաններն ու քննիչները փոսում հայտնաբերել են պարանով կապված, ամբողջովին այրված դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները։ Այս պահին քննիչները դեպքի վայրում կատարում են դեպքի վայրի զննություն:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին