▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր ցույցերին մասնակցություն ունենալու համար:

Արմեն Գրիգորյանը քաղաքագետ է, հրապարակախոս։ Ծնվել է 1983 թվականին: Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունում։

Նշենք, որ  Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը:

Անվտանգության խորհրդի անդամներն են.

1) վարչապետը,

2) առաջին փոխվարչապետը,

3) փոխվարչապետները,

4) Անվտանգության խորհրդի քարտուղարը,

5) պաշտպանության նախարարը,

6) արտաքին գործերի նախարարը,

7) ազգային անվտանգության ծառայության տնօրենը,

8) ոստիկանության պետը,

9) զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Անվտանգության խորհրդի գործունեությունն իրականացվում է կոլեգիալ հիմունքներով՝ նիստերի միջոցով:

Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվում են Անվտանգության խորհրդի առնվազն 7 անդամների ձայներով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին