▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Որոշ կանայք փորձել են խանգարել մեզ. Ծովինար Մարտիրոսյանը՝ իր և Նարեկի հարաբերությունների և ամուսնալուծության լուրերի մասին

Այսօր հատուկ այս առիթով Աննային ասել էի, որ գար. Փաշինյանը հանրահավաքում խոսեց ընտանիքի մասին

Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան

Լարված իրավիճակ Գորիսում․փակել են միջպետական ճանապարհը՝ պահանջելով նորանշանակ մարզպետի հրաժարականը

Էրեբունիում անչափահասին մահակով ծեծած Արշակի եղբայրը կասկածյալ է. հարուցվել է քրգործ



2018-05-17 17:29:34

 

 

armtimes.com-ը գրում է, որ կայքի տեղեկություններով, Էրեբունիում ապրիլի 20-ին անչափահասներին մահակով ծեծի ենթարկած ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի եղբայրը՝ Սարգիս Հակոբյանը, կասկածյալի կարգավիճակ ունի:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցում բռնություն է կիրառվել փողոցը փակած անչափահաս ցուցարարների նկատմամբ: Մի քանի երիտասարդներ դուրս են եկել արտասահմանյան պետհամարանիշով մոխրագույն Toyota Corolla մեքենայից եւ մահակով հարձակվել անչափահաս ցուցարարների վրա, ձեռքով, ոտքով, մահակով հարվածներ հասցնելով՝ ծեծել նրանց։ Ապա նստել են մեքենան ու փախել։ Սրա վերաբերյալ տարբեր կայքերում տեսանյութեր են տարածվել, որտեղ երեւում է ցուցարարների վրա հարձակվող երեք-չորս երիտասարդ։ Նույն օրը պարզվեց, որ անչափահասներին մահակով ծեծի ենթարկածը Վովայի Արշակի եղբայրն է՝ Սարգիս Հակոբյանը, մյուսը նրա սանիկն ու ընկերը. նրանցից մեկի անունը Գագիկ Ազարյան է:

Այս դեպքով մայիսի 4-ին ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 (ծեծ) հոդվածով եւ գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ մայիսի 5-ին ոստիկանությունից ստացել են քրեական գործ՝ անչափահասին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: Պարզվել է, որ ծեծի ենթարկված անչափահասը նույն շենքի մի քանի այլ բնակիչների հետ մասնակցել է բողոքի ակցիաների եւ ապրիլի 20-ին փակել Այվազովսկի փողոցի աջակողմյան երթեւեկելի հատվածը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.