Մայիսի 17-ին, ժամը 21:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատիվ խմբերը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ քաղաքացու հետ բանակցություններ էր վարում սիրված ու ճանաչված դերասան Հայկ Մարությանը՝ «Կարգին Հայկոն»:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայկ Մարությանին հաջողվել է քաղաքացու հետ բանակցությունների արդյունքում հասնել հաջողության և այդ քաղաքացին կամրջի վտանգավոր եզրագծից անցել է անվտանգ վայր:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի