▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնողները եկել էին բողոքի` իբրև թե շոու եմ սարքում, որ դրամահավաք չկա. Արայիկ Հարությունյանը պարզաբանում է

 

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյունյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով անդրադարձել է 189 դպրոց կատարած իր այցին, ուր անակնկալ ձևով հայտնվել էր ծնողական ժողովին` դրամահավաքի մասին պարզաբանումներ ստանալու նպատակով: Նախարարի խոսքով` ընդամենը երկու ծնող է նշել, որ «Վերջին զանգ»-ի առիթով 30 հոգուց բաղկացած դասարաններում 15.000 դրամ են հավաքել, ավելին` միայն նվերների համար: Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ ավելի ուշ նախարարության մոտ էին հավաքվել այդ դպրոցի ծնողները, ովքեր պնդում էին, որ նախարարը շոու է անում, և դրամահավաքի դեպքեր չկան: Արայիկ Հարությունյանը նշեց, որ  այս ամենի մասին զեկուցել է ոստիկանությանը:

Հավելենք, որ ավելի վաղ ԿԳ նախարարը գրել էր հետևյալը. «Ասե՞լ էի, որ դրամահավաքի յուրաքանչյուր դեպք հայտնաբերվելու է։ Ասե՞լ էի, որ ոստիկանություն եմ հանձնելու։ 189 դպրոցում այսօր այդ օրն էր»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին