▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ պետը` ԱՄՆ Դաշնային բյուրոյից Հայաստան քննիչների ժամանելու լուրերի մասին

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը հերքել է մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, որ  ԱՄՆ FBI-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչների խումբ է ժամանել Հայաստան, որը հետաքննություն է սկսել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանի գործունեության հետ կապված:

«Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած FBI-ի աշխատակիցներ չկան։ Դա սուտ լուր է», - այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արթուր Վանեցյանը։

Ըստ տեղեկությունների` ՀԴԲ քննիչների տեսադաշտում պետք է  լինելեին այն հայ օլիգարխներն ու պետական պաշտոնյաները, ովքեր Հայաստանում աշխատած ապօրինի գումարները տեղափոխել են Միացյալ Նահանգներ և փորձել օրինականացնել այդ գումարը, այսպես կոչված՝ գործ դնելով կամ սեփականություն ձեռք բերելով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին