▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանրամասներ՝ կապված և այրված 20-ամյա տղայի սահմռկեցուցիչ սպանությունից. պատճառը հայտնի է

Արդեն տեղեկացրել ենք, որ 2018 թվականի մայիսի 17-ի առավոտյան՝ Սիլիկյան թաղամասի 3 գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ, մետաղական լարով կապված և այրված երիտասարդի սպանության կակածանքով կա ձերբակալված:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Մ. Հախնազարյանը իր զոհին ՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 20-ամյա Մայիս Վարդանյանին, դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել Վ. Մամիկոնյան փողոցի թիվ 63 հասցեում գտնվող ավտոտնակում (ըստ տեղեությունների՝ ճիվաղը իր զոհին հարվածել է 10 անգամ), այնուհետև դիակը Opel մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Սիլիկյան թաղամասի Հին խճուղի, որտեղ էլեկտրալարեր անցկացնելու համար փորված փոսում այրել է, որից հետո Opel-ով հեռացել և միայն Ոստիկանության Մաշտոցի ու Մալաթիայի բաժինների, ինչպես նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների հսկայածավալ օպերատիվ, ճիշտ և գրագետ աշխատանքների արդյունքում ստահակը հայտնաբերվել է: Հայտնաբերվել է նաև Opel մակնիշի ավտոմեքենան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Մ. Հախնազարյանը մասնագիտությամբ թիթեղագործ է և նախկինում եղել է դատապարտված: Նա իրավապահներին հայտնել է նաև, որ հանցագործության գործիք հանդիսացող դանակը ինքը նետել է Արգավանդից դեպի Խաչքար գյուղ տանող ճանապարհին, որտեղ 2 օր է ՝ ոստիկաններն ու քննիչները փնտրում են դանակը:

Նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանները հայտնաբերել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 38-ամյա Մհեր Հախնազարյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ զարհուրելի սպանության դրդապատճառը եղել է այն, որ նրա և զոհի միջև հանցագործ աշխարհի վերաբերյալ քննարկում է եղել, ինչն էլ ավարտվել է ստահակի կողմից 20-ամյա տղայի դաժան սպանությամբ։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին