▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միհրան Պողոսյանը՝ իր օգնականի ձերբակալության մասին

 

 

A1plus.am-ի  տեսանյութում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը,անդրադառնալով  իր օգնականի ձերբակալությանը, նշում է, որ լուրը համապատասխանում է իրականությանը:

«Ցավում եմ, որ շատ մարդկանց շրջանում, ովքեր վերջերս ձերբակալվել կամ հրավիրվել են համապատասխան մարմիններ, հայտնվել է նաև իմ օգնականը»: 

 

Դիտարկմանը, թե արդյոք ինքը կարող է երաշխավորել, որ իր օգնականն այդ դեպքերին մասնակից չի եղել, Պողոսյանն ասաց. «Ես երաշխավոր կարող եմ լինել միայն ինձ համար։ Ես հորդորում եմ համապատասխան մարմիններին, որ իրենք անաչառ լինեն, որոշակի վենդետաներ և քայլեր, որոնք հիմնավորված չեն լինելու ու հետագայում պարզվելու են, որ դրանք հիմք չեն ունեցել, չանել։ Ի վերջո, ամեն ինչ պարզվելու է ու մենք համապատասխան հիմքեր ենք ներկայացնելու, թե որտեղ է եղել այդ երիտասարդը»։ 

 

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանի օգնականը ձերբակալվել է Երևանի Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների՝ մահակներով ավտոմեքենաների եւ քաղաքացիների վրա հարձակվելու  գործով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին